Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում գործող հանքարդյունաբերության համար գործելու են միասնական խաղի կանոններ (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2015 16:46

Պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության եւ հաշվետվողականության մակարդակը բարձրացնելու նպատակով, 2011 թ. սեպտեմբերին Հայաստանը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը:

Ինչպես այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ասացին ծրագրերի մշակման աշխատանքային խմբի անդամներ Լիանա Դոյդոյանը եւ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Արամ Ասատրյանը, նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը:

Ըստ նրանց, գործողությունների 2-րդ ծրագրում, որի կատարման ժամկետը լրանում է 2016 թ.-ին, Հայաստանի կառավարությունը բաց եւ թափանցիկ կառավարման մի շարք պարտավորություններ ունի, որոնք վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են` ընդերքի պաշարների կառավարումը եւ հանքարդյունաբերությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը, առողջապահության ֆինանսավորումը, համայնքային բյուջեները:

Ըստ Արամ Ասատրյանի, միջազգային ստանդարտ է լինելու. Հայաստանում գործող հանքարդյունաբերության համար գործելու է միասնական խաղի կանոններ, կառավարությունը հրապարակելու է եկամուտները, ռոյալթիները, հանքարդյունաբերողն էլ հանրությանը հետաքրքրող տեղեկատվություն` վճարած հարկերի եւ այլնի մասին:
Հարցին, թե կոնկրետ հանքարդյունաբերության պարագայում քաղաքացիները կարո՞ղ են ծանոթանալ արխիվային փաստաթղթերին, թե այս կամ հանքի սեփականատերն ով է, կամ որքան գումարով է հանքը ձեռքբերել եւ այլն, աշխատանքային խմբի անդամներն ասացին, որ այդ տեսակ տեղեկատվություն դեռեւս չկա:
«Ցանկացած կարգի տեղեկատվություն, որը աշխատանքային խումբը կորոշի, որ զեկույցում պետք է ներառվի, այն կներառվի: Ամբողջ գործընթացի իմաստն այն է, որ այս երեք մասնակիցները գան միասնական որոշման»,-ասաց Արամ Ասատրյանը:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30