Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, թե «չեմ բացառում, որ «Ոչ»-ի ճակատում և այդ բանակից դուրս չեն հայտնվի արկածախնդիրներ»: Պարոն Մինասյանի պնդմամբ` որևէ մեկը դա երաշխավորել չի կարող:
Aravot.am-ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց` կոնկրետ տեղեկություննե՞ր ունի այդ մասին, նա պատասխանեց. «Ընդամենը կյանքի փորձից ելնելով` գտնում եմ, որ արկածախնդիրները, որոնք պտտվում են որոշ մարդկանց կողքին, իրենց արկածախնդրությունը կանեն»:
Հետաքրքրվեցինք` կոնկրետ մարդկա՞նց նկատի ունեք, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Անունները չգիտեմ ու չեմ էլ կարող իմանալ: Ես ոչ հատուկ ծառայության աշխատակից եմ, ոչ էլ տեղեկություններ ունեմ նրանցից: Բայց չեմ բացառում, որ պրովոկատորներ լինեն, ցավոք, նրանք հայտնվում են քաղաքական տարբեր իրավիճակներում»:
Մեր հարցին` «ոչ»-ի ճակատը հաջողության կհասնի՞, քանի որ վաղվանից` դեկտեմբերի 1-ից, սկսում են նրանց ակցիաները, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ասել եմ ու էլի կրկնում եմ`ոչ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ