ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը։
2015թ. նոյեմբերի 29-ին` ժամը 15:30-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում Բարաբաթում բանավանում տղամարդ է սպանվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ և հայտնաբերել Կապանի 76-ամյա Ռ.Հակոբյանի դին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով, իր տան բազմոցին պառկած։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Կարդացեք նաև
Դեպքի վարի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև կնոջ հողաթափերի վրա: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել է տուժողի 64-ամյա կինը։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին