ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործընկեր Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնած՝ Եվրոպայի քաղբանտարկյալների ազատության միջազգային արշավի մաս կազմող «Եվրոպան՝ առանց քաղաքական բանտարկյալների» (“Europe without political prisoners”) կայքէջում, որտեղ կարելի է տեղեկատվություն գտնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, տեղ է գտել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանքը՝ «Քաղաքական բանտարկյալները՝ Հայաստանում»:
Այն ներառում է մանրամասն տեղեկատվություն՝ ոչ միայն այն բանտարկյալների վերաբերյալ, ովքեր ներկայումս (կամ 2014-2015թթ.) իրենց պատիժն են կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում, այլ նաև՝ այն անձանց, ովքեր դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար և պատիժը կրելուց հետո ազատ են արձակվել: Տեղեկանքը պատրաստվել է լրատվամիջոցների, դատավճիռների, դատական նիստերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ փաստաբաններից և բանտարկյալների հարազատներից հավաքագրված տեղեկատվության հիման վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ