Թուրքիայի զինված ուժերը մոտավորապես 1000 միավոր ռազմական տեխնիկա են տեղաբաշխում Սիրիայի հետ սահմանին: Այս տեղեկությունը հաղորդել է Military-informant.com կայքը:
Նշված է, որ տեղաբաշխվող տեխնիկայի մեջ ներառված են թուրքական արտադրության գերժամանակակից «Leopard 2A4» տանկեր, ինժեներական մեքենաներ եւ տանկերի համար նախատեսված կամուրջներ:
Այս պահին թուրքական բանակի մոտավորապես 25%-ը դիրքավորված է Սիրիայի սահմանին:
Մի շարք ռուսական ԶԼՄ-ներ, հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ ՌԴ-ն էլ, իր հերթին, հայ-թուրքական սահմանին է 1000 միավոր ռազմական տեխնիկա տեղաբաշխում:
Կարդացեք նաև
Rusdialog.ru կայքի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի առավոտյան հրամայել է 58-րդ բանակին անմիջապես լավագույն ուժերը տեղաբաշխել հայ-թուրքական սահմանին:
Հավելենք, որ հայ-թուրքական սահմանին Ռուսաստանի կողմից զորքեր տեղաբաշխելու մասին տեղեկությունը հաստատող կամ հերքող որեւէ պաշտոնական արձագանք չկա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ