Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանը կդիմի ՄԻԵԴ. վերաքննիչ բողոքը մերժվեց

Նոյեմբեր 30,2015 15:21

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչակյան) մերժեց Հայկ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ սեպտեմբերի 15-ին դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Կյուրեղյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է՝ վերացնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերացնել իր իրավունքների խախտումները եւ կայացնել գործն, ըստ էության, լուծող նոր դատական ակտ:

Դատարանն առանց պատճառաբանության մերժեց բողոքը: Հարցին` ի՞նչ միջնորդություն ունի, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց, որ ցանկանում է` իրեն տրամադրվեն դատական նիստերի տեսագրությունները, քանի որ ինքը դրանց ներկա չի եղել:

Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը տեղեկացրեց, որ իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաև նշեց, թե «այս իրավական համակարգի պայմաններում դատարանից այլ բան չէինք էլ սպասում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30