Դավթաշեն վարչական շրջանում գործող հ. 192 հիմնական դպրոցում կազմակերպվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 58-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում:
Հուշ-ցերեկույթին մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, Մոնթեի մարտական ընկերները և այլք:
Ներկայացվել են դրվագներ հերոսի կենսագրությունից, պատառիկներ նրա անցած մարտական ուղուց: Միջոցառման հիմնական նպատակը կյանքը Հայրենիքին զոհաբերած Մոնթեի նման հերոսների օրինակով մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելը, ինչպես նաև մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերին ծանոթացնելն է:
Մոնթե Մելքոնյանը Արցախի ազատագրական շարժմանը մասնակցել է 1991 թվականից: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաև Քարվաճառը: Մոնթե Մելքոնյանը հերոսաբար ընկել է թշնամու դավադիր գնդակից`1993թ. հունիսի 12-ին:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն