Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանին հարցրին՝ բազում զոհեր տված Նոյեմբերյանը ինչո՞ւ սահմանամերձ չի համարվում

Նոյեմբեր 30,2015 15:15

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քարոզչության շրջանակներում նոյեմբերի 26-ին Նոյեմբերյան քաղաք ժամանած ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանից Նոյեմբերյան քաղաքի տարեցները ցանկանում էին տեղեկանալ, թե 1992-93 թթ. բազում զոհեր տված, ադրբեջանական դիրքերի ուղիղ նշանառության գոտում գտնվող Նոյեմբերյանը ինչո՞ւ սահմանամերձ համայնքի կարգավիճակ չունի, չի օգտվում արտոնություններից:

Նոյեմբերյանցի աշխատանքի վետերան Արտո Մամյանն ասաց, որ 400 հա կազմող Նոյեմբերյանի Գոգվելի հողատարածքը (սեփականաշնորհված հողամասեր), որը սահմանակից է Ադրբեջանին, տրվել է Բերդավան համայնքին:

Ս. Ֆարմանյանն ասաց, որ ինքը այդ ոլորտի մասնագետ չէ, սակայն տեղյակ է որ համայնքների վարչական սահմանների ճշգրտման, խոշորացման գործընթաց է եղել նաեւ հանրապետության այլ մարզերում:

Հավելենք, որ համայնքների վարչական տարածքների ճշգրտման գործընթացի արդյունքում Գոգվելի տեղամասը, որպես Նոյեմբերյանի վարչական տարածքի 2-րդ հատված, կառավարության որոշմամբ հանձնվել է Բերդավան համայնքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30