Լրահոս
Օրվա լրահոսը

Սորոսի հիմնադրամի գործունեությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել. Gazeta

Նոյեմբեր 30,2015 15:10

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն այդ երկրում անցանկալի է ճանաչել երկու արտասահմանյան հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այս տեղեկությունը հաղորդել է «Gazeta»-ն:

Խոսքը «Բաց հասարակություն» հիմնադրամի եւ «Բաց հասարակության աջակցության հիմնադրամ» ինստիտուտի մասին է: Երկու կազմակերպություններն էլ մտնում են Սորոսի հիմնադրամի մեջ, որը միջազգային բարեգործական կազմակերպություն է:

Նշված է, որ դատախազության որոշման համար հիմք է հանդիսացել Դաշնային խորհրդի դիմումը գլխավոր դատախազին, արտաքին գործերի եւ արդարադատության նախարարներին, որով խորհուրդը խնդրել է ստուգել կազմակերպությունները, որոնք ներառված են այսպես կոչված «հայրենասիրական ստոպ-ցանկում»:

«Պարզվել է, որ «Բաց հասարակություն» հիմնադրամի (Open Society Foundations) եւ «Բաց հասարակության աջակցության հիմնադրամ» ինստիտուտի (OSI Assistance Foundation) գործունեությունը վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի հիմքերին եւ պետության անվտանգությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կայքը հիշեցրել է, որ Դաշնային խորհուրդն արտասահմանյան ՀԿ-ներով «հայրենասիրական ստոպ-ցանկ» է ուղարկել արդարադատության, արտաքին գործերի նախարարություններ եւ գլխավոր դատախազություն: Ցանկում ներառված են 12 ՀԿ-ներ, որոնք, պատգամավորների կարծիքով, անցանկալի են Ռուսաստանի տարածքում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30