Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում ծառերի աշնանային էտը: Քաղաքապետը հանձնարարել է հատկապես խորը էտի ենթակա ծառերի հետ կապված աշխատանքներն իրականացնել ոլորտի մասնագետների հետ համագործակցված: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ամառվա հրդեհներից տուժած, մասնավորապես Բուսաբանական այգու, Ծիծեռնակաբերդի հարակից լանջի, ինչպես նաև Փարոսի անտառ-պուրակի հատվածներում, որոնք աշնանային ծառատունկի շրջանակում համալրվել էին ծառերով, մեկ անգամ ևս կատարել գույքագրում ու արդեն իսկ պլանավորել տվյալ տարածքներում գարնանային ծառատունկի շրջանակում ծառերի լրացուցիչ համալրում:
Երևանի քաղաքապետարան