Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է լինել առավել  հետևողական աղբահանության կանոնակարգման և  բացօթյա ապօրինի առևտրի  կանխարգելման ուղղությամբ

Նոյեմբեր 30,2015 14:25

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 51 դեպքի մասով:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ բավարար գնահատելով այդ ուղղությամբ աշխատանքների ներկա ընթացքը, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է  լինել առավել խիստ և հետևողական:

«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երևույթի աշխուժացում, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում և շքամուտքերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30