Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ստեղծվելիք ստորաբաժանումը զբաղվելու է գույքի կառավարման և ներդրումային ծրագրերի իրականացման հարցերով

Նոյեմբեր 30,2015 13:45

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի գլխավոր տնտեսագետ Հոջ Կոպայի գլխավորած պատվիրակությանը:

Կոմիտեի նախագահը, գոհունակություն հայտնելով Բանկի հետ համատեղ իրականցված ծրագրերի հաջող ընթացքից, նշել է, որ կյանքի կոչված յուրաքանչյուր ծրագրի վերջնական և շոշափելի գնահատականը ծրագրի արդյունքն է:

Հանդիպմանը քննարկվել են Բանկի կողմից առաջարկված «Քաղաքականության գործողությունների» (DPO)-ին առնչվող որոշ հարցեր: Բանկի կողմից ֆինասավորվող ծրագրերի «Քաղաքականության գործողությունների» առանցքում ջրային և ճանապարհներին առնչվող ոլորտներն են:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համագործակցության հիմքում կողմերը կարևորել են գույքի կառավարման և ծրագրային բյուջետավորման կարողությունների զարգացման ուղղություններով առաջիկա տարիներին տարվելիք աշխատանքները:

Մասնավորապես քննարկվել է Կոմիտեում  Գույքի կառավարման և ներդրումների պլանավորման ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտությունը և Ասիական Զարգացման Բանկի կողմից տվյալ ստորաբաժանմանը հետագայում տրվելիք ինստիտուցիոնալ աջակցությանը:

Կոմիտեի նախագահի պարզաբանմամբ՝ նոր ստեղծվելիք ստորաբաժանումը զբաղվելու է գույքի կառավարման և ներդրումային ծրագրերի իրականացման հարցերով:

Հրավիրված կողմը «Քաղաքականության գործողությունների» ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել ներգրավվելու Կոմիտեի կողմից հետագայում մշակվելիք ներդրումային ծրագրերի կազման աշխատանքներում: Պատվիրակության ղեկավար Հոջ Կոպան տեղեկացրել է նաև, որ առաջիկայում պատրաստելու են ջրային բնագավառում ներդրումային ծրագրերի համապատասխան ուղեցույց, ինչն առավել առարկայական պատկերացումներ է տալու ստեղծվելիք ստորաբաժանման աշխատանքների իրականացման մասին:

Պատվիրակության ղեկավարը նաև հավաստիացրել է, որ պատրաստ են իրականացնել իրենց մանդատից բխող ցանկացած աջակցություն, ինչը կարող է նպաստել Կոմիտեում իրականացվող և սպասվելիք բարեփոխումներին: Բանկը կաջակցի կոմիտեին նաև ծրագրային բյուջետավորման հետ կապված խնդիրներում՝ պատրաստելով ձեռնարկներ և մասնագետների համար ստեղծելով վերապատրաստման հնարավորություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ջրահեռացման, չհաշվառվող ջրի, հիմնական կատարողական ցուցանիշների (ՀԿՑ) բարելավման, աուդիտորական հաշվետվությունների կազմման մեթոդաբանությանը վերաբերող  մի շարք առաջնահերթություններ:

Հանդիպման ավարտին կողմերը միակարծիք են եղել, որ ցանկացած ձևաչափի քննարկում արդյունքում հանգեցնում է օպտիմալ լուծումների:

Հանդիպմանը մասնակցել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Վիտոր Մարտիրոսյանը, աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարոյանը: Ասիական Զարգացման Բանկի պատվիրակության կազմում էին բանկի փորձագետ Ջ. Ֆիշերը, և Բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը:

Տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30