Ucom հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումները այսուհետ կարելի է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ֆիզիկական անձինք կարող են վճարել օպերատորի հետևյալ ծառայությունների դիմաց.
· IP հեռուստատեսություն,
· Ինտերնետ,
· Թվային ֆիքսված հեռախոսակապ,
Կարդացեք նաև
· Փաթեթային առաջարկներ:
Դուք կարող եք կատարել վճարումները ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերից մեկում, այլև առանձ Բանկ այցելելու՝ նախապես ձևակերպելով Ucom-ի ծառայությունների դիմաց բանկային կամ քարտային հաշվից ամենամսյա վճարումների գանձման նպատակով պարբերական վճարման հանձնարարական: Ցանկացած պահի (24/7) վճարումները կատարելու նպատակով մեր հաճախորդները կարող են օգտվել նաև Հայաստանի ողջ տարածքում և ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված 1200 TelCell վճարային տերմինալներից:
Բացի այդ, Բանկի հաճախորդների տրամադրության տակ է “Ինտերնետ Բանկինգ” ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վճարել Ucom-ի ծառայությունների դիմաց շուրջօրյա՝ աշխարհի ցանկացած կետից:
Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է լրացնել պահանջված ծառայությունների ցանկը հաճախորդների բավարարվածությաև և որակի բարձրացման նպատակով: