Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուին: «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք ներկայիս վիճակն ու մեր համագործակցության զարգացման հեռանկարները»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ Բաքվում Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում Մամեդյարովը նշել է, թե Չավուշօղլուին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող բանակցային գործընթացի մասին, եւ հավելել է, թե Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած այցի ժամանակ ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկներ, առաջարկել է ինտենսիվացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփումները. «Լավրովի առաջարկներն արվել են համանախագահող երկրների անունից։ Համանախագահների վերջին այցի ժամանակ Ադրբեջանում հնչեցվեց նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Մենք համաձայնել ենք, որ այդ հանդիպումը տեղի ունենա մինչեւ ընթացիկ տարեվերջ»։
«Առավոտ» օրաթերթ
28.11..2015