Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերված խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2 մլն.դր գումար

Նոյեմբեր 30,2015 11:38

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23–27.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել 760.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 1,3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 47,5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1,26 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 34,7կգ /88 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, <<Զատիկ>> Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2մլն. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30