Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. Նոր հնարավորություն պետք չի ընդդիմությանը

Նոյեմբեր 30,2015 11:35

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Սահմանադրական փոփոխություններ. դեմ և կողմ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ դեկտեմբերի 6-ին մարդիկ պետք է «Այո» ասեն սահմանադրական փոփոխություններին, քանի որ այս փոփոխություններից հետո.

1. Իշխանության գերկենտրոնացվածությունը կվերանա եւ հակակշիռներ կձեւավորվեն, 2.անկախ դատական համակարգ կունենանք,

3. Ընդդիմության լծակները կմեծանան:

«Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչու պետք է դեմ լինել սրան: Ինչ պիտի լինի, որ դեմ լինեն: Ավելի քան վստահ եմ, որ շատ տեղերում մարդիկ այս փոփոխությունների համար են այո ասում: Չգիտեմ, թե ում համար է այս վիճակը լավ, որ «Ոչ» ասի»,- հայտարարեց Վահան Բաբայանը:

Ի պատասխան «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, ՀԱԿ կուսակցության անդամ Արշակ Մուսախանյանը նկատեց, որ ընդդիմության լիազորությունները մեծացնելու մասին մտածելու պնդումը ամենաաբսուրդային կարծիքն է: «Ընդդիմությունը միշտ ուժեղ է, խնդիրը` ընտրական համակարգն է, ազատ, արդար, մրցակցային ընտրություն կազմակերպելը: Ինչ վատ ընտրություն էր եռյակը, ուր նաեւ ԲՀԿ-ն էր: Սրա հետ սահմանադրությունը կապ չունի: Նոր հնարավորություն պետք չի ընդդիմությանը: Եթե երկրում վերանում են հակակշիռները, կստեղծվի միակուսակցական համակարգ: Նման դեպքում որեւէ իրավունքի մասին խոսելը անհնար է: Կոչ եմ անում քվեարկել ոչ, սա իշխանության վերարտադրություն է», ասաց Մուսախանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30