Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կամրջից տղամարդ է նետվել.նրան տեղափոխել են հիվանդանոց

Նոյեմբեր 30,2015 11:23

Երեկ Գյումրու Հաղթանակի կամրջից վայր է նետվել մի տղամարդ, որը, բարեբախտաբար, չի մահացել: Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն:

Շիրակի մարզային ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ պարզում են՝ նա ինքնասպանության փորձ է կատարե՞լ, թե՞ պատահաբար է վայր ընկել:

Գյումրու բժշկական կենտրոնի լրատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ «Նոյեմբերի 29-ին՝ժամը 17:30-ին Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր մարմնական վնասվածքներով քաղաքացի: Վերջինս՝ 1970 թ ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Զ. Ս.-ն է: Քաղաքացու մոտ ախտորոշվել է զույգ կրունկոսկորների փակ բազմաբեկորային կոտրվածք՝տեղաշարժով, դեմքի շրջանում սալջարդեր, վերքեր, ձախ ծնկան հոդի առաջային մակերեսի քերծվածք: Զ.Ս.-ին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Հիվանդը կայուն առողջական վիճակով գտնվում է ԲԿ-ի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30