Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքացի Դիտորդը» հանրաքվեի արդյունքների վերահսկման նոր մեխանիզմ է մշակել

Նոյեմբեր 30,2015 11:03
ditord

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գործարկել է  hanraqve.am և hanraqve.com կայքէջերը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ վերահսկել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն:

Քվեարկության կեղծման նպատակով ուռճացվում են ընտրողների ցուցակները` դրանցում ընդգրկելով մահացած, գոյություն չունեցող կամ Հայաստանում չհաշվառված մարդկանց: Սա արվում է նրանց փոխարեն քվեարկելու նպատակով: Քվեարկություն է կատարվում նաև Հայաստանից բացակայող կամ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն: Այս ընտրակեղծիքները հնարավոր են, քանի որ ընտրողների ստորագրած ցուցակները գաղտնիացված են, ինչը ընտրությունների զանգվածային կեղծման հիմնական գործիքն է: «Քաղաքացի դիտորդի» կողմից մշակված համակարգը կօգնի հանրաքվեի վերահսկման գործընթացը դարձնել առավել արդյունավետ:

 Ինչպես է աշխատում համակարգը. քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան թիվը մուտքագրելով համապատասխան դաշտերում գտնել փնտրվող անձին և նշել՝ արդյոք վերջինս գտնվում է Հայաստանում և պատրաստվում է մասնակցել հանրաքվեին թե ոչ: Կարելի է նշում կատարել նաև այն անձանց մասին, ովքեր մահացած են, սակայն գտնվում են ընտրողների ցուցակներում:  Մուտքագրված տեղեկություններն ապահովելու են դիտորդական կազմակերպություններին բացահայտել ընտրակեղծիքները՝ Հայաստանից բացակա, մահացած և քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն քվեարկության դեպքերը, ինչպես նաև բազմակի քվեարկությունները:

 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30