Հանրահայտ The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը որոշել է Բեւեռլի Հիլզում գտնվող Julien’s առեւտրի տանը աճուրդի հանել իրենց «Սպիտակ ալբոմի» առաջին օրինակը:
The Guardian- ի փոխանցմամբ, հնարավոր է՝ ալբոմը վաճառվի մինչեւ $60 000-ով, մեկնարկային գին է սահմանվել $30000-ը: 0000001 սերիական համարով ալբոմի օրինակը, որ պատկանում էր Ջոն Լենոնին, պարզվում է՝ տարիներ շարունակ Լոնդոնյան սեյֆում պահպանել է հենց ինքը՝ Ռինգո Սթարը: «Սպիտակ ալբոմի» 0000005 սերիական համարով օրինակը 2008-ին վաճառվել է $30000-ով: Իմիջիայլոց, Ռինգո Սթարը որոշել է աճուրդի հանել նաեւ Ջորջ Հարիսոնի Gretsch Tennessean կիթառը, որի մեկնարկային գինը $200 000 է: Ավելի վաղ Ջոն Լենոնի՝ Gibson J-160E մոդելի մի ակուստիկ կիթառը, որը նա 1962թ. ձեռք էր բերել 161 ֆունտ ստերլինգով, Կալիֆոռնիայում աճուրդով վաճառվել էր $2,4 մլն-ով:
«Առավոտ» օրաթերթ
28.11..2015