Forbes-ի տվյալներով ամենաբարձր վարձատրվող արտիսներից մեկը՝ ամերիկացի ռեփեր եւ հիփ-հոփ կատարող Ուիլ Մմիթը, The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, պատրաստվում է քաղաքական կարիերա անել: Նրա ձեւակերպմամբ, քաղաքականության մեջ իր համար էլ տեղ կգտնվի. «Ես նման եզրակացության եմ եկել՝ դիտարկելով ամերիկյան քաղաքական լանդշաֆտը: Համոզված եմ, որ ես եւս պահանջված կլինեմ»:
Ռեփերը հայտարարել է, որ մշտապես հետեւում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքին ու անգամ պատահում է, որ որոշ իրադարձություններից հետո չի կարողանում քնել: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ պաշտոնի է հավակնում:
Եթե նա ցանկություն ունենա առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա ստիպված կլինի մրցակցել մեկ այլ ռեփերի՝ Քանյե Ուեստի հետ, որը MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ բարձրաձայնել է, որ պատրաստվում է մասնակցել 2020 թ. նախագահական ընտրություններին:
«Առավոտ» օրաթերթ
28.11..2015