Այսօր Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի բոլոր պաշտոնյաները Գյումրու փողային նվագախմբի անդամների հետ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, անձրեւի տակ կանգնած՝ մի մարդու պես սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցին:
Հենց վարչապետը ոտք դրեց թատրոնի բակ, այս բոլոր պաշտոնյաներից շուտ նրան դիմավորեց ձեռնափայտով հանրահայտ մուրացկան կինը՝ տիկին Լիզան, որը սովորաբար բոլոր պաշտոնյաների այցի ժամանակ գալիս ու ինչ-որ բան է խնդրում նրանցից:
Տիկինը կանգնեցրեց ու շրջափակեց վարչապետին, Սամվել Բալասանյանը գոռաց՝ չհավատաք, սաղիցդ հարուստ է: Այդուհանդերձ մուրացկան կինը իր ասելիքը փոխանցեց վարչապետին, նրան հորդորեց. «Մի տուն ճարեք, տվեք կամ էլ թե չէ մի քանդած տուն տվեք, թող Բալասանյանն էլ մի թուղթ տա, գնամ լցվեմ մեջը, մեռնիմ կյանքիդ, թագավոր ջան, մինչեւ Ծառուկյանի մոտ գնամ, բալա ջան»: Շիրակի մարզպետը ուղղեց մուրացկանին, թե թագավոր չկա:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ