Aravot.am-ը Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե հավատո՞ւմ է, որ հայ ազգի մեջ կարող են լինել ահաբեկիչներ: «Դուք չեք հավատո՞ւմ, բայց 1999 թվին էլ կար չէ՞ նման դեպք», -ասաց վարչապետը:
Մեր դիտարկմանը, թե 17-19 տարեկան հայ աղջիկները մի՞թե կարող են ահաբեկիչ լինել, վարչապետը շարունակեց .«Աղջիկների մասին իրենք կասեն, մենք չասենք»:
Լրագրողներից մեկի հարցին, իսկ հավատո՞ւմ է, որ այդ ամենը ուղղված է նախագահի, վարչապետի դեմ, Հովիկ Աբրահամյանը շարունակեց. «Ես որեւէ հայտարարություն չեմ անում, չեմ էլ ցանկանում անել, կսպասեմ իրավապահ մարմիները ժամանակին ամեն ինչ կհաղորդեն, տեղյակ կպահեն մեր քաղաքացիներին: Որեւէ շինծու կամ հավատալ-չհավատալու խնդիր չէ… Ամոթ է՝ վերջ ի վերջո, մենք որեւէ մեկին աղջիկ լինի կամ տղամարդ լինի, չունենք նման տրամադրության կամ մտադրություն անուն կպցնելու , ուղղակի թող քննությունը ավարտվի: Մեկ է՝ հիմա ինչ խոսում ենք, ի սկզբանե կա, գիտե՞ք ինչ, էդ մասին մենք չենք խոսել, իրենք են չէ՞ էդ մասին խոսել, որ սա ենք ուզում անել, սա ենք պլանավորում անել, մենք չենք խոսի, իրենք կխոսեն»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի վարձակալած անձնատուներից մեկում զինված հանցախումբ էր հայտնաբերել, կալանավորվել են 21 հոգի, որոնց շարքերում կան լրագրող, վարդապետ, կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչներ, ուսանող աղջիկներ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ոնց չկան, լիքը օրը ցերեկով՝ ջիփերով, թազի թուլեքով շրջապատված, հլա հսկում էլ են որ մարդ մուրթ չխանգրի իրանց ճամփան