Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Լոնդոնում կմեկնարկի Ֆաբիանո Կարուանայի հետ հանդիպումով

Նոյեմբեր 29,2015 19:08

Դեկտեմբերի 4-ին մեկնարկում է «London Chess Classic» գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերներ, նրանց մեջ նաեւ Լեւոն Արոնյանը:

Գերմրցաշարի պաշտոնական կայքում հրապարակվել են մասնակիցների վիճակահանության արդյունքները, ըստ որոնց հայտնի են մեկնարկային տուրի զույգերը: Առաջին տուրում միմյանց հետ կհանդիպեն Վեսելին Տոպալովն ու Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկն ու Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան ու Լեւոն Արոնյանը, Մայքլ Ադամսն ու Վիշվանաթան Անանդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ londonchessclassic.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30