Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է «սաղ ժողովուրդը»

Նոյեմբեր 29,2015 00:00

Մի քանի անգամ այս օրերին կարդացել եմ` «ժողովուրդը կողջունի ցանկացած ահաբեկչական ակտ այս իշխանության ներկայացուցիչների դեմ»: Թե ինչի՞ հիման վրա են արվում նման հայտարությունները, դժվարանում եմ ասել. որքան գիտեմ, սոցիոլոգիական հարցումներ այս խնդրի շուրջ չեն անցկացվել: Եթե անցկացվեին էլ, ապա, անկախ արդյունքներից,  դրանց ոչ ոք չէր հավատա: Իհարկե, մեզանում կան, թույլ տվեք ասել` մարգինալներ, որոնք ողջունել են եւ շարունակում են ողջունել «հոկտեմբերի 27»-ը, բայց վստահ չեմ, որ հենց դա՛ է  «ժողովուրդը»:

Կարելի է նաեւ հետին թվով փորձել գնահատել, թե ում է «ժողովուրդը» ավելի շատ ատում եւ ում մահն է ավելի շատ ցանկանում: Իմ հիշողությամբ, ոչ մի իշխանավորի նկատմամբ առանձին սիրով  լցված չէր: Պարզապես, երբ մարդիկ այլեւս իշխանավոր չեն, բացասական զգացմունքների սրությունը ժամանակի հետ անցնում է: Բայց ինքնին այդ հարցի քննարկումն, իմ կարծիքով, բարոյական չէ: Ի՞նչ է, մե՞նք պիտի որոշենք, ով պիտի ապրի , իսկ ով` մեռնի: Մենք ունե՞նք դրա իրավունքը:

Կրկնեմ, ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն, ասելով` «սաղ ժողովուրդը էսպես ա մտածում»: Բայց ընդունենք, որ այդ «ժողովրդագետները» կամ ժողովրդի հետ իրենց նույնականացնողները ճիշտ են, եւ Հայաստանի բնակչության 99,9 տոկոսը կարծում է, որ որեւէ քաղաքական, պետական գործչի կամ ընդհանրապես որեւէ մարդու սպանությամբ մեր երկրի խնդիրները կլուծվեն: Այդ դեպքում ես մտնում եմ 0,1 տոկոսի մեջ, որոնք այդպես չեն կարծում: Հակառակը՝ ես վստահ եմ, որ դա կխորացնի մեր խնդիրները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ risovach.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այն ինչ որ պարզ ու յստակ է, հետեւեալն է՝

    նոյնիսկ եթէ մի քանի տոկոսային կէտերու համազօր վիճելի քուէներ կան,
    – եւ հաւանաբար, կան -,
    ատով հանդերձ,
    ժողովուրդը, մեծամասնութեամբ, փաստօրէն ընտրել է այս իշխանութիւնները

    սա թուաբանական իրողութիւն է

    մնացեալ «առարկութիւնները»,
    թէ՝ ժողովուրդը խաբուելով է քուէարկել,
    կամ անձնական կարճատես շահերի տեսանկիւնից է քուէարկել,
    այդ բոլորը, ժողովրդավարութեան նորմա՜լ ու բնական ընթացքին մաս կը կազմեն, որեւէ երկրում, աշխարհի ամէն կողմ

    աւելին, եթէ այդ առարկութիւնները նկատի պիտի առնուին,
    ուրեմն պէտք է նաեւ նկատի առնուի որ՝
    . ժողովուրդի մի մասն ել ընդդիմութեան քուէ է տալիս, խաբուելով
    . ժողովուրդի մի այլ բաժին մըն ալ իր քուէն ընդդիմութեան է տալիս ոչ թէ որովհետեւ համաձայն է ընդդիմութեան հետ, այլ կ’ուզէ անպայման իշխանութեան դէմ քուէարկել, հոգ չէ թէ որուն համար է քուէարկում

    մի խօսքով, այս վարչակարգը, իր բոլոր – իսկական եւ վերագրեալ – թերութիւններով, ընտրուած է ժողովուրդի մեծամասնութեան կողմէ. եւ այդ ալ՝ մի քանի անգամներ (նախորդին ուղղակի շարունակութիւնն է անցեալ անգամվանը եւ այսօրվանը)

    առաւել՝ Սփիւռքահայութեան մի աննշան տոկոսը միայն ձայն է բարձրացնում այս իշխանութեան դէմ. այսինքն, ընդդիմութեան տեսակէտից ամենալաւ վարկածով իսկ՝ Սփիւռքահայութեան մասսայական մեծամասնութիւնը ձեռնպահ է այս նիւթին մէջ. կամ կարգին գոհ է, բաւարարուած է, կամ պարզապէս համակերպած է կացութեան, կամ տեսնում է որ որեւէ լուրջ այլընտրանք չկայ , կամ որոշած է համբերատար ըլլալ, եսիմինչ… ամէն պարագայի, ժողովրդավարական սկզբունքներու հիման վրայ՝ ձեռնպահ է.

    այս առարկայական – եւ նոյնիսկ մինիմալիստ – հաստատումներու լոյսին տակ, եթէ մէկը հեղինակութիւնը ունի հայ ժողովուրդի համահայկական անունով խօսելու, իշխանութիւնն է

    մինչեւ որ ընդդիմութիւն մը յաջողի, ընտրութիւնների ճամբով, հասնիլ իշխանութեան.
    մինչ այդ՝ յարգելով մեծամասնութեան կամքը, եւ հետեւաբար, հասուն, պատասխանատու եւ կառուցողական կերպով ձեւաւորելով իշխանութեանց դէմ իր քննադատութիւնները

    ժողովրդավարութիւնը իրօք դժուար բան է փոքրամասնութեան համար,
    բայց այդպէս է

    երկու օր առաջ կատարուած ձերբակալութիւններու նկատմամբ ընդդիմութեան կեցուածքն ու արտայայտութիւնները… աներեւակայելի են

    անմեղութեան կանխավարկածը չէ որ արտայայտում են, ոչ
    այլ՝
    . ըստ էութեան անմեղութեան անկասկած հաստատումը
    . ամէն դէպքում, նոյնիսկ թէական հանցագործութեան արդարացումը, ջատագովումը
    . դաւադրական վարկածի ստոյգ համոզումը

    կապը կտրուած է տարրական իրականութեան հետ

    գերիրական, ցնորական վիճակ է

    երանի կարելի ըլլար որ, փորձի համար միայն, մէկ ամսուայ համար իշխանութիւնը երկրի ղեկը յանձնէր այսպիսի ընդդիմութեան… պատկերացուցէք միայն…

  2. Հ.Շ. - ին says:

    Ինչու՜ ,,յերանի,, յանձնիլ կուզին թող ընեն, նայինք յետքը ինչ կըլլա: Ինչե՜ն կվխնան, թերեւս կարգ մը մարդիկ մաշկազերծ կարվի՜ն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30