Այսօր Գյումրիում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խնդիրը «այո»-ն կամ «ոչ»-ը չեն, իրենք չեն պայքարում «Հանրապետական» կուսակցության կամ Սերժ Սարգսյանի դեմ, այլ պայքարում են Հայաստանի համար:
Ըստ բանախոսի՝ եթե իշխանությունները կարողանային փոքրիշատե որեւէ խնդիր լուծել, իրենք կմտածեին մյուս խնդիրների լուծման հարցում նրանց օգնելու մասին: «Եթե իրենք փոքրիշատե ազնվության պաշար ունենային ու այս տարիների ընթացքում անընդհատ մեզ սուտ տեղեկություններ չտային, անընդհատ գեղեցիկ խոսքերի ներքո շատ տգեղ արարքներ չանեին, կասեինք՝ ոչինչ, բերե՛ք օգնեք, մնացածը իրար հետ անենք: Եթե իրենք էդ համակարգային կոռուպցիան չիրականացնեին, այլ ինչպես երբեմն ասում են՝ մեղր ծախողը իր մատը լպստում է, այդպիսի քայլերով առաջ գնային, կասեինք՝ մի աչքներս խուփ, օգնենք, շարունակենք երկիրը զարգացնել: Բայց ցավն այն է, որ իրենք ոչ թե մեղր են ծախում ու մատ են լպստում, ինչպես վաղամեռիկ քաղաքական գործիչ Մանուկ Գասպարյանն էր ասում՝ մեղրի «բոչկեն» են կուլ տալիս, «օբրուշչն» էլ հետը, դա՛ է վատը: Իրենք ոչ թե գործի կեսն անում են, մնացած կեսի համար աջակցություն է պետք, իրենք այնպես են անում, որ որեւէ գործ չլինի: Հայ ժողովուրդը շատ աշխատասեր եւ ստեղծագործ ժողովուրդ է, եւ պատահական չէ, աշխարհի որ ծայրն էլ գնաք, դուք աղքատ հայ չեք տեսնի գրեթե, որովհետեւ ստեղծում են, արարում են, կարողանում են գտնել՝ ինչպես զարգանան: Հայաստանում հայերը չեն կարող զարգանալ, որովհետեւ ամեն ինչ արվում է, որ հանկարծ չզարգանան, մարդը չարարի, չստեղծագործի, որեւէ զարգացում չապահովի երկրի համար»:
Նա ասաց, որ այսօր իշխանությունների դեմ պայքարելը շատ հեշտ է, քանի որ նրանք խիստ ծանր վիճակում են գտնվում, չեն կարող տարբեր ռեսուրսների հաշվին միասնություն ապահովել: Բացի այդ, իշխանության մեջ տարբեր թեւեր գոյություն ունեն, մեկը մյուսի դեմ են պայքարում: Իշխանությունները, ըստ բանախոսի, արտաքին աջակցությունն էլ չունեն, քանի որ, ինչ խոստացել են, խոստացել- վերջացել է, մնացել է Ղարաբաղը, իսկ այն ոչ մեկը իրավունք չունի թույլ տալ, որ վաճառքի սեղանին դրվի: «Ղարաբաղի համար հազարավոր մարդկանց արյուն է հեղվել, կյանք է տրվել, այդ մեկը մենք իրավունք չունենք, դա մեր արժանապատվության հարցն է, իրավունք չունենք թույլ տալ մեր հազար տարվա պատմության ընթացքում առաջին մեր հաղթանակը այդպես մսխվի»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Ղարաբաղի համար հազարավոր մարդկանց արյուն է հեղվել, կյանք է տրվել, այդ մեկը մենք իրավունք չունենք»…աժանօրէն շահագործելու ներքաղաքական ճղճիմ նպատակներու համար, վերածել ճառախօսական դատարկ պատկերի, անամօթաբար գործածել եւ օգտագործել ժողովուրդը շահարկելու համար… «դա մեր արժանապատվության հարցն է, իրավունք չունենք թույլ տալ մեր հազար տարվա պատմության ընթացքում առաջին մեր հաղթանակը այդպես մսխվի»: