Նոյեմբերի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց ճանաչողական դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Դասընթացին մասնակցում էին ՃՇՀԱՀ շուրջ 80 ուսանողներ:
Միջոցառումը մեկնարկեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավարը խոսեց կուսակցության գործունեությունից և դրանում երիտասարդների մասնակցությունից:
«Կարևոր և անկարևոր կուսակցականներ չկան մեզ համար: Բոլորն են ցանկալի և կարևոր: Եվ անկախ նրանից կդառնաք դուք կուսակցական, թե ոչ` ակտիվ և նախաձեռնող երիտասարդները միշտ տեղ ունեն մեր կողքին»,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:
Կարդացեք նաև
Հաջորդիվ ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը երիտասարդներին ներկայացրեց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունն ու իրականացրած ծրագրերը:
Միջոցառման հաջորդ մասը նվիրվեց սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը ներկայացրեց ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանը` խոսելով մեկնաբանությունների, թյուրընկալումների, շահարկումների և պարզաբանումների մասին, ինչպես նաև պատասխանելով նախագծի հետ կապված երիտասարդներին հետաքրքրող հարցերին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն