Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնացի դերասանուհի. «Լսել եմ՝ Երեւանը Ադամի եւ Եվայի քաղաքն է»

Նոյեմբեր 28,2015 22:39

«Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնում այսօր հյուրընկալվել էր Ճապոնիայի «Կաբուկի» ավանդական թատրոնի դերասանուհի Շիրոտանի Սայոկոն: Նա ցուցադրեց  ճապոնական բազմադարյա մշակույթի տարբեր ժանրեր: Ներկայացնելով հյուրին՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին նշեց, որ Սայոկոն իր երկրում ճանաչված պրոֆեսիոնալ դերասանուհի է. «Մոտ 20 տարի առաջ նա սկսել է Ռուսաստանում ճապոներեն դասավանդել: Մեկ շաբաթ առաջ եղել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ դասավանդում է եւ հատուկ այսօրվա համար ժամանել է Երեւան, իսկ վաղը կվերադառնա Պետերբուրգ»:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Շիրոտանի Սայոկոն ներկայացրեց ճապոնական «Անականջ Հոյիջի» հայտնի ավանդազրույցը, որը երաժշտական գործիքի նվագակցությամբ ասմունքող կույր տղամարդու մասին է. «Փոքր ինչ սարսափելի պատմություն է: Հոյիջին նվագում էր ճապոնական բիվա գործիքը եւ պատմում հայտնի «Թայրա» ընտանիքի մասին: Նրա պատմություններն այնքան հիասքանչ էին, որ անգամ ուրվականներն էին գալիս լսելու: Նրանք փորձում են Հոյիջիին իրենց հետ տանել մեռյալների աշխարհ: Իմանալով այդ մասին՝ վանականը Հոյիջիի մարմնին «սուտրա» է գրում, որպեսզի պաշտպանի ուրվականներից: Սակայն նա մոռանում է ականջների վրա գրել, եւ ուրվականները պոկում-տանում են դրանք: Չգիտեմ՝ Հոյիջին իսկապես գոյություն ունեցել է, թե ոչ, բայց Ճապոնիայում բավականին հայտնի պատմություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նա նշեց, որ շատ բան չի հասցրել իմանալ Հայաստանի մասին. «Լսել եմ, որ Երեւանը Ադամի եւ Եվայի քաղաքն է: Նաեւ հայկական տարբեր մեղեդիներ եւ երգեր եմ լսել, շատ գործեր հավանեցի, բայց ավելի շատ՝ «Ծիծեռնակ» երգը: Գեղեցիկ է բավականին եւ կարծես հայերի ոգին է արտահայտում»:

Միջոցառման ընթացքում Սայոկոն նաեւ ճապոնական պար ցուցադրեց, որոշ շարժումներ էլ սովորեցրեց ներկաներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30