Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կունենանք «Հանրապետական» բանդան, նրան սպասարկող «Դաշնակցություն»-ը, ԲՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը…».նախազգուշացնում է Պետրոս Մակեյանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2015 20:25

Այսօր Գյումրիում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը (լուսանկարում՝ ձախից երկրորդը) նկատեց, որ ամեն ընտրություններին թերագնահատում են իրենց հակառակորդներին, սակայն արդյունքում միշտ ունենում են այն, ինչ ունենք:

Ըստ Պետրոս Մակեյանի՝ դրա համար պետք է ռեալ հողի վրա կանգնել, հասկանալ՝ ում հետ գործ ունեն, որպեսզի ամեն անգամվա պես վարչախումբը չհաշվի ընդդիմության ատամները: Բանախոսը պարզաբանեց՝ սա է պատճառը, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը գործընթացը ոչ թե սկսում է քվեարկությունից հետո, այլ մինչեւ քվեարկությունը՝ դեկտեմբերի մեկից:

Նշելով, որ ժողովրդի մոտ կա ատելություն իշխանությունների հանդեպ՝ նա նաեւ ներկայացրեց իր պատկերացումներն ապագա Ազգային ժողովի մասին, եթե, իր բառերով ասած, այս հրեշավոր ծրագիրը հաղթի: «Ես ուզում եմ ներկայացնել, թե ինչ է ուզում վարչախումբը՝ անձամբ Սերժ Սարգսյանը: Շատերն ասում են վերարտադրության խնդիր է լուծում. նրանք մինչեւ այս էլ վերարտադրության խնդիր չեն ունեցել, եղել է ռիսկային ամեն նախագահական ընտրությունից հետո. ժողովուրդը ոտքի է ելել: Հիմա փորձում են այս մինիմալ ռիսկը հանել եւ զրկել հնարավորությունից, որովհետեւ ամեն մի նախագահական  ընտրության ժամանակ ժողովուրդը փնտրում է հնարավորություն սրանից ազատվելու: Հիմա փորձում են էս հնարավորությունից զրկել եւ ստեղծել ոչ թե կուսակցականապետություն, նրանցը բանդա է, կուսակցություն չէ, նրանք ստեղծելու են նորից միանձնյա, նույն բանդայի ղեկավարի իշխանություն: Էն ժամանակ կեղծ ընտրություններով Բաղրամյան 26-ից էր որոշվում, հիմա էլ այս բանդայի կուսակցության, կուսակցապետի իրավունքներով է ղեկավարելու ամբողջ երկիրը: Իրականում ի՞նչ է լինելու, եթե Աստված ոչ անի, հաջողվի այս հրեշավոր ծրագիրը: Կունենանք Հանրապետական բանդան, Ազգային ժողովը ի նկատի ունեմ,  նրանց սպասարկող Դաշնակցությունը, ԲՀԿ-ն ու Օրինաց երկիրը եւ մի 5-7 տոկոս տեղ էլ թողնելու են իրական այսպես ասած ընդդիմությանը, որը նորից պետք է իր հետ բազարի մեջ մտնի: Այնտեղ չեն լինի ո՛չ «Ժառանգություն»-ը, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Այնտեղ իր տեղը կունենա  Վիկտոր Դալլաքյանի փոխանորդ մի հատ ջահել կա՝ «Լուսավոր Հայաստան» է ասում …Սա լինելու է այն պառլամենտը, որից մենք օգտվելու ենք»: Նա կոչ արեց կանխել սա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30