Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. ՀՀԿ-ի վճարովի քարոզչության ժամանակը 26 անգամ ավելի է, քան «Ոչ»-ի ճակատինը

Նոյեմբեր 28,2015 19:58

«Լրատվամիջոցների վրա ֆինանսական ռեսուրսներ ծախսելու հնարավորությունը իշխող կուսակցությունն ունի տասնապատիկ, եթե ոչ ավելի անգամ, քան բոլոր մնացած քաղաքական ուժերը միասին վերցրած»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նոյեմբերի 28-ին եւ 29-ին Ծաղկաձորում «Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարը» թեմայով կոնֆերանս է կազմակերպել:

Կոնֆերանսի ընթացքում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց, որ Երեւանի մամուլի ակումբը հոկտեմբերի 26-ից սկսած քարոզարշավի մշտադիտարկում է իրականացնում: Նա նշեց, որ հակասական է օրենքով քարոզարշավի համար միայն խորհդարանական կուսակցություններին հեռարձակվող լրատվամիջոցներում հավասար հնարավորություններ  տալը:

«Մեր մշտադիտարկման արդյունքը ցույց է տալիս, որ մի շարք հեռուստաընկերություններ, ելնելով օրենքի այդ հուշող մոտեցումից, որովհետեւ օրենքը չի էլ սահմանափակում (ինքը չի ասում, որ միայն այս վեցին պետք է լուսաբանես, բայց առանձնացնում է, որ այս վեցին՝ պարտադիր), դա որպես հրահանգ են ընդունում ոչ ֆորմալ եւ լուսաբանում են միայն այդ վեցին: Ստեղծված են քաղաքացիական նախաձեռնություններ հենց քարոզչության համար, հենց հանրաքվեի համար, բացարձակապես զրո, կարծես թե նրանք չկան, կա մեզ մոտ փորձագիտական հանրություն, որտեղ նույնպես շատերը կարծիքներ ունեն արտահայտելու եւ մոտեցումներ ներկայացնելու, կան հասարակական կազմակերպություններ, էլի մի շարք հեռուստաալիքներով նրանք գոյություն չունեն: Կան իհարկե՛, դրական բացառություններ, օրինակ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, որտեղ քաղաքացիական հասարակությունը նույնիսկ ավելի լավ է ներկայացված, քան Դաշնակցություն կուսակցությունը»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ նոյեմբերի 6-19 ընկած ժամանակահատվածում Հանրապետական կուսակցությունը մնացած կուսակցություններից 10 անգամ շատ քարոզչական ժամանակ է ստացել, իսկ համեմատելով ՀՀԿ-ի վճարովի քարոզչության ժամանակը եւ «Ոչ»-ի ճակատինը, ստացվում է 26 անգամ ավելի. «Դա նշանակում է, որ լրատվամիջոցների վրա ֆինանսական ռեսուրսներ ծախսելու հնարավորությունը իշխող կուսակցությունն ունի տասնապատիկ, եթե ոչ ավելի անգամ, քան բոլոր մնացած քաղաքական ուժերը միասին վերցված: Եվ մենք խոսում ենք նրա մասին, որ այս սահմանադրական փոփոխություններով այդ միակուսակցական համակարգը կամ ավտորիտար համակարգը մենք կհաղթահարենք, ինչի՞ շնորհիվ, շատ դժվար է հասկանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30