Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանական դպրոցի 73 շրջանավարտներ համալրեցին փաստաբանական համայնքի շարքերը  

Նոյեմբեր 28,2015 19:25

ՀՀ փաստաբանական դպրոցի 73 շրջանավարտներ, որոնք հաղթահարել էին որակավորման քննությունները, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստում շրջանավարտները երդվեցին ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհավորելով նոր արտոնագիր ստացած փաստաբաններին՝ խորհուրդ է տվել հեռու մնալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներից: Արա Զոհրաբյանն իր խոսքում նշել է. «Փաստաբանի աշխատանքը չի սկսվում և ավարտվում վստահորդի հանձնարարությունների կատարմամբ: Պետք է հիշել, որ փաստաբանը հասարակության մեջ հատուկ դեր է ստանձնում։ Մենք այսօր առավել հզորացանք եր անդամակցությամբ»:

0161

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորել է արտոնագիր ստանալու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն և հորդորել, որ դպրոցի շրջանավարտները փաստաբանական գործունեություն ծավալելիս չկորցնեն կապը Փաստաբանական դպրոցի հետ:

simon babayan

Իսկ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ իր գործընկերներին կոչ է արել վստահորդի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել, իսկ վեճերի դեպքում դրանք լուծել արտադատական կարգով:

karen mejlumyan

Ելույթով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ Սեդրակ Ասատրյանը, ներկայացնելով իր խորհուրդները փաստաբանի դժվարին աշխատանքում։pastabanner1

Երդման արարողությանը ներկա էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Տիկին Փոստանջյանը տեղեկացրեց, որ 16 տարի առաջ, ինքը նույնպես համալրել է փաստաբանների շարքերը։ Ըստ Փոստանջյանի՝ «2006թ. երբ իմ դիմաց բացարձակ պատ էր ու կանգնած էի բիրտ ուժի դիմաց,  սակայն ցմահ ազատազրկման դատավճիռը բեկանվեց, և իմ պաշտպանյալներն ազատ արձակվեցին, իսկ այսօր նրանցից մեկը՝ Արայիկ Զալյանը համալրում է ազատամիտների այս համայնքը»։

pastabanner

Ելույթների շարքը եզրափակեցին փաստաբանական դպրոցի չորս շրջանավարտներ։

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30