Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մնա այսպես, սրանք իրենցից ծնվածին էլ կուտեն». Պավլիկ Մանուկյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2015 18:36

Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: Նա ասաց. «Բարեւ ձեզ, վարպետաց քաղաքի սիրելի բնակիչներ, այս քաղաքը իր հնամենի պատմության մեջ եղել է մշակույթի դարբնոցը: Այս քաղաքը նմանեցնում եմ հայ ժողովրդի ապրելակերպին, այս քաղաքը նման է մեղվի փեթակի, բայց թե շատ եմ ամաչում, որ այս նույն մեղվի փեթակը 20 տարի ի վեր չսովորեց մեղվից բոռը սատկացնել: Մի՞թե կարելի է նույն փեթակի մեջ բոռ պահել… Այն աստիճան, որ արդեն մեղու չենք ծնում: Հենա դեմներս դրել են քվեարկություն, դուք ամեն անգամ տեսել եք քվեարկություն, մի՞թե կարելի է կարմիր դրոշի վրա գնալ, մի՞թե կարելի է  դանայան տակառի վրա վստահել, ինչ գցես, տակը չկա, իրանց ուզածն է դուրս գալիս»:

Ազատամարտիկն ասաց՝ միակ ելքը  ռեժիմն այստեղից վռնդելն է,  այլընտրանք չունեն: Նա նաեւ ասաց, որ գյումրեցի քաջ, ազնիվ ազատամարտիկներ է ունեցել իր կողքին, տաս հոգով հազարի դեմ են կռվել,  երկիր են ազատագրել, չեն պարտվել ու դրա դիմաց ոչինչ չեն պահաջել, իսկ հիմա պահանջում են բնակիչների կորած ժպիտը: «Պահանջում ենք ձեր կորած ժպիտը, ձեր Նաղաշի լավաշը՝ Վարպետաց քաղաքի… Եթե մնա այսպես, սրանք կապիկ են՝ միասեռ… սրանք իրար ուտում են, իրանցից ծնվածին էլ կուտեն, իրենց պապերի գերեզմանի վրա կպարեն, իրենցից ծնվածն էլ իրենց կուտի: Հայ ժողովուրդը իր պատմության մեջ, մարդկության քաղաքակրթության բնօրաններից մեկն է եղել, հայ ընտանիքը, պետության ստրուկտուրան: Մտել են ընտանիք. եղբորն հանել են եղբոր դեմ, ընկերոջը կտրել են ընկերոջից , աղջկան՝ մորից, տղուն զավակից»:

Նա ասաց, որ ամենաթափանցիկ արկղը  Ազատության հրապարկում է լինելու՝ դեկտեմբերի 1-ին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30