Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ խոսք գնաց նաեւ ԱԱԾ-ի կողմից ահաբեկչության մեջ կասկածվող զինված խմբի հայտնաբերման մասին:
Այս մասին խոսեց «Հայ կանանց ճակատ»-ի ներկայացուցիչ Իրինա Հարությունյանն՝ ասելով. «Ողջույն գյումրեցիներ, ուրեմն այո-ի ու ոչ-ի մասին չեմ խոսում…Հիշո՞ւմ եք մի անգամ Սերժ Սարգսյանը լուրջ դեմքով ասեց՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինքը մեր հայրենիքը կրկեսի է վերածել: Վերջին սերիալն էլ բոլորդ տեսաք՝տեռորիստական ակտը, որը սիրուն սցենարով կազմակերպել էին, որպեզի վախի մթոնոլորտ տարածեն ժողովրդի մեջ, որպեսզի ժողովուրդը վախենա, նստի տներում ու մտածի՝ վայ տեռորիստները եկել են, մեզ ահաբեկեն, հիմա կպայթացնեն: Ուրեմն՝ տեռորիստները նստած են Բաղրամյան 26-ում, ուրեմն՝ տեռորիստները նստած են Ազգային ժողովում: Ժողովուրդ, տեռորիստների դեմ պայքար է պետք տանել, ժողովուրդը պետք է պայքարի տեռորիստների դեմ, բայց ոչ թե զենքով, այլ համաժողովրդական ընդվզումով: Մենք իրանց նման հանցագործ չենք, որ զենքով գնանք, մենք կգնանք խոսքով, մենք կգնանք մեր միասնականությամբ, մեր ուժով ու կապացուցենք իրենց, որ հայ ժողովուրդը տեռորիստ չէ, հայ ժողովուրդը ազգային ազատագրական պայքարի մարտիկ է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև