Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը՝ ԱԱԾ-ի հակահաբեկչական գործողությունների մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2015 17:38

Այսօր լրագրողները Գյումրի եկած «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց, ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված, ահաբեկչություն  նախապատրաստելու մեջ  կասկածվող   զինված խմբի անդամները  կապ ունեն ընդդիմադիրների, մասնավորապես՝ իրենց հետ: Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ դեպքի կապակցությամբ երկու օր առաջ իրենք հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ասեկոսեներն ու ձերբակալվածների անմեղության կանխավարկածը խախտելու փաստը, ու  հավելեց. «Սպասենք զարգացումների, կգա պահը, եւ ես  կասեմ, իմ կարծիքը կհայտնեմ այս դեպքի կապակցությամբ»:

Հարցին, թե կալանավորվածներից Տիգրան Բոյաջյանն ասում է, որ ինքը «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցներից է եղել,  Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Այս դեպքի հետ կապված ասացի՝ ես ավելորդ ոչ մի բառ չեմ արտաբերելու, մի քանի օր սպասենք, եւ ես մանրամասն իմ կարծիքը կասեմ, սպասենք մի քանի հիմարություններ եւս բաց թողնեն»:

Aravot.am-ը խնդրեց իր տպավորությունն ասել ԱԱԾ-ի գործողությունների մասին. «Եթե չեմ սխալվում՝ երեկ անվտանգության ծառայության ներկայացուցիչը, քննչականի ներկայացուցիչը ասուլիս էր տվել, նախադեպ է, չէ՞: Հիշո՞ւմ եք, որ ազգային անվտանգության քննչական բաժինը ասուլիս տա, հիշո՞ւմ եք… Ես էլ չեմ հիշում, կարող է սխալվեմ… Հոգեվարքի մեջ է հակառակորդը, չգիտի ինչպես վիճակից դուրս գա, դրա համար պատահական չէ, որ մենք  դեկտեմբերի մեկը շատ ենք կարեւորում, մեր ժողովուրդը պետք է գիտակցի այս պահը եւ այդ օրը հնավորինս ակտիվ ներկայություն ապահովի: Ժամ առաջ ձերբազատվենք այս ոճրագործ համակարգից»:

Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում, որ կխոչընդոտեն դեկտեմբերի 1-ի հանրահավաքը, սակայն, ըստ նրա, իրենց պայքարի ընթացքը կասեցնել հնարավոր չէ, իրենք իրենց նպատակին հասնելու են օրերի ընթացքում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30