Այսօր Գյումրու Թատերական հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքն այնքան էլ մարդաշատ չէր, մեծամասամբ հավաքվել էին այն նույն տարեց մարդիկ, որոնք սովորաբար գալիս ու մասնակցում են բոլոր հանրահավաքներին: Նկատենք սակայն, որ միտինգավորներն այսօր մի ուրիշ ակտիվությամբ էին արձագանքում բոլոր ելույթներին, հնչեցնում իրենց անկեղծ ու ինքնատիպ գնահատականները:
Բանախոսներն էլ փորձում էին հնարավորինս կարճ ելույթներ ունենալ, քանի որ շտապում էին Վանաձոր: Սա բացարձակապես չխանգարեց գյումրեցիներին կանգնեցնել Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մի երկու բառ նրանց հետ փոխանակելու:
Գարեգին Չուքասզյանը հարցրեց՝ «Թատրոնը տեսա՞ք, ինչի՞ համար է, որ ժողովուրդը վախենա, ուրիշ բան չկա, բայց մենք չվախեցանք»: Վերջինիս խոսքը բերանը՝ մի տարեց մարդ ընդհատեց՝մի սրտե զայրանալով. «Կանգնել տելեվիզորով մեզ խայտառակ են անում, տեռորիստ, տեռորիստ… էդ ջահել աղջիկներին, երեխա աղջիկներին»: Ի պատասխան Գարեգին Չուքասզյանն ասաց, որ փորձեցին կապել իրենց՝ ընդդիմության հետ, «Ոչ»-ը ցույց տվեցին, բայց իրենք չվախեցան:
Կարդացեք նաև
Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ գյումրեցիներին ասաց. «Էդի Պուտինի դպրոցն ա, Պուտինը եկել է 2001 թվին ղեկավարության վրա, հիմա էդ դպրոցը շարունակվում ա ստեղ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ծո էտ հաստատ Բուտինն ա… ինքն ա ղեկավարել էտ գործողությունները որ Չուքա-սզյանին կպնի, բայց չկարողացավ….