ԵԿՄ նիստում եռասերունդ երկրապահի մեծ մայր ճանաչվեց Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը
Երկրապահ կամավորականների միությունը նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում գումարեց նիստ՝ նվիրված 5-րդ բրիգադի 23-րդ տարեդարձին:
Նիստին ներկա էին ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:
Նիստի ընթացում եռասերունդ երկրապահի մեծ մայր է ճանաչվել Վազգեն Սարգսյանի մայր Գրետա մայրիկը: Հերոսների մայրերին եւ այրիներին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանձնեց երկրապահի հուշամեդալներ:
Կարդացեք նաև
Հուշամեդալ ստացան ազատամարտիկների մայր Արփինե Ավագյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մայր Լաուրա Օհանյանը, Մանվել Գրիգորյանի կինը՝ ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի մայր Լիլիթ Ամոյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի մայր Օֆելյա Սարոյանը, ազատամարտիկների մայր Արզիկ Մխիթարյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մայրը, ԵԿՄ պատվավոր անդամ Մեխակ Մեխակյանի մայր Օֆելյա Մեխակյանը եւ այլք:
«Մեխակը մեզնից մեկն է եղել, բայց միակն է եղել, որ զոհվել է Մարտակերտում, ես չեմ կարողացել թաղմանը մասնակցել, քառասունքին եմ նոր եկել, Մեխակի հայրը առաջացել, ինձ փաթաթվել է եւ հետեւյալ խոսքերն է ասել. «Կներե՛ս, որ իմ տղան չի կարող էլ քեզ օգնել, քո կողքին լինել»: Սա զինվորի հոր խոսք է, ես զինվոր էլ եմ տեսել, ճիշտ ա՝ մինչեւ հիմա շատ մարդիկ մեզ են մեղադրում, իմ հարազատներից, բարեկամներինց շատերն են մեղադրել»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ հիշելով Մեխակ Մեխակյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ