«Աշխատանքի ընդունվելը ձեր համար մեծ ցավ ա, որ մարդ աշխատում ա»
Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական: Լրագրողները նոյեմբերի 28-ին Սուրիկ Խաչատրյանին խնդրեցին անդրադառնալ որդու նշանակմանը:
«Աշխատանքի ընդունվելը ձեր համար մեծ ցավ ա, որ մարդ աշխատում ա: Սաղիս խնդիրը էն ա, որ մարդկանց աշխատանքի ընդունենք, հիմա ջահել տղա ա, չաշխատի՞»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ «Հայանտառը» որդու առաջին աշխատավայրը չի: Նկատառմանը, որ Տիգրան Խաչատրյանի նշանակումը շահարկումների առիթ է դարձել, նա պատասխանեց. «Շահակարկողը դուք եք, բացի ձեզանից ո՞վ ա շահարկում»:
Կարդացեք նաև
Հարցին, թե բանակից ազատված է Տիգրան Խաչատրանը, կարո՞ղ է աշխատել, նա ասաց. «Չի ազատվել, չի ազատվել, գնալու է բանակ, արխային»: Նկատառմանը, թե խոսակցություններ կան, որ նա բանակից ազատվել է. «Առավոտ առավոտ, հո՞, շառ չես, ի՞նչ ես ուզում, գնա գործիդ, վա՜յ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ