Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում են «Այո և ոչ» ռեալիթի շոուի մասնակիցները։
Ոչ-ական Հրանտ Բագրատյանի համար ի թիվս այլ հարցերի՝ անհասկանալի է, թե ինչու նոր Սահմանադրությամբ այդքան հեշտությամբ կարելի է դառնալ ՀՀ քաղաքացի. «Քաղաքացի դառնալու համար թող էս երկրի համար մի բան անեն, ծառայեն՝ նոր»։
Մրգաշատցիներից մեկի հարցին, թե Բագրատյանի օրոք ինչու չարվեց էդ ամենը, Բագրատյանը պատասխանեց. «Իմ վարչապետության օրոք եղավ առաջին տնտեսական աճը, բացվեց ատոմակայանը, տարածքներ ազատագրվեցին… 4 տարում էդքան ենք կարողացել անել, քիչ ենք արել՝ ներողություն եմ խնդրում»։
Մի ծերունի հետաքրքրվում էր. «Որ աղքատ երկիր ենք, էսքան միլիոնատեր որտեղի՞ց»։
Կարդացեք նաև
Վարդան Այվազյանը պատասխանում է. «Բագրատյանի օրոք են ստեղծվել առաջին միլիոնատերերը, երբ մի հոգին 40 գործարան ունեցավ»։ Ապա իր մասին ասաց. «Ունեմ մի գործարանում 40 տոկոս»։ Նա հիշեցնում է ասույթը՝ շահելու համար պետք է գոնե մեկ անգամ «լատարեյ» գնել։
Բնակիչներից մեկը հարցրեց Վարդան Այվազյանին, դուք չեք ամաչո՞մ, որ էդ հեղինակությունների, թաղային տղերքի կողքին եք նստում Ազգային ժողովում։ Պատասխանը հետևյալն էր. «ՀՀԿ-ն թե լավի, թե վատի տերնա։ Որ քրֆում են, ես դրանից չեմ ամաչում»։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: