Իսկ քարոզարշավը Սյունիքում «ընտիր» է ընթանում
ԵԿՄ նիստից հետո լրագրողները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե քարոզարշավը Սյունիքում ինչպե՞ս է ընթանում, նա պատասխանեց՝ ընտիր:
Հարցին, թե ժողովուրդը իսկապե՞ս այո է քվեարկելու Սյունիքում, նա պատասխանեց՝ իհարկե՛: Մյուս հարցին, թե ինքը քարոզարշավ իրականացնելո՞ւ է, Սուրիկ Խաչատրյանը պատասխանց՝ «Արի՛ կտեսնես»:
Անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Սյունիք կատարած այցին, նա ասաց. «Մարդ էլ չգնաց, չտեսար, որ չգնաց, մեզանից լավ գիտես»: Ճշտող հարցին, թե այսինքն՝ Սյունիքի բնակիչները չեն վստահո՞ւմ ընդդիմությանը, նա պատասխանեց՝ ընդհանրապես:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ