«Երեւանում՝ Նորքում, պայթուցիկ նյութը պահում են, որ ի՞նչ անեն»
«Ես չեմ կարծում, որ կարող է ազատամարտիկ լինել այդ խմբի մեջ»,- նոյեմբերի 28-ին ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«Եթե անվտանգությունը աշխատել է, ուրեմն՝ մի բան կա, երեխե՛ք: Տեմ բոլեե՝ հանրապետության անվտանգության խնդիր կա էլի, պիտի հլը ճշտեն, տենան սրանք ովքեր են, ո՞ւմն են ծառայել, ինչի՞ համար են ծառայել, ի՞նչ են ուզեցել անել, էնքա՜ն բան կբացահայտվի: Հիմա լավ բան էլ է անում անվտանգությունը, խոսում են, չանի՝ էլի խոսում են, ճի՞շտ ա տենց: Հեսա կպարզվի՝ դրանք ով են, ինչ են, ինչ են ուզում»,-ասաց նա:
Aravot.am-ի նկատառմանը, թե մարդիկ փորձում են հերոսացնել խմբին, նույնիսկ Մոնթեի հետ են համեմատում, նա պատասխանեց. «Էդի ուրեմս հայ չի, էլի, որ Մոնթեի հետ համեմատի ինչ-որ մեկին: Դուք գրագետ լուրջ երեխեք եք, էդպիսի մարդկանց կարելի՞ է Մոնթեի հետ համեմատել: Ինչ ուզում է լինի, ապօրինի զենքը բռնել են, Հայաստանում՝ Երեւանում, պայթուցիկ նյութը պահում են՝ ի՞նչ անեն, հլը ասա, Երեւանում՝ Նորքում, պայթուցիկ նյութը պահում են, որ ինչ անեն, ո՞ւմը տրաքացնեն, հայի, ինչ-որ մի հատ հայի թեկուզ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ