Լրահոս
Օրվա լրահոսը

 Գյումրու «Մարիամ» ռադիոկայանի երիտասարդ լրագրողուհուն ձերբակալել են տնից

Նոյեմբեր 28,2015 12:37

Ինչպես տեղեկացրել ենք , ԱԱԾ-ի  կողմից Գյումրու Ղորղանյան 83 հասցեում գտնվող «Մարիամ» ռադիոկայանում կատարված խուզարկությունից հետո ազգային անվտանգության մարմինները ռադիոյի համակարգիչները առգրավվելուց զատ իրենց հետ տարել էին  «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանին ու նաեւ ռադիոյի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանին (լուսանկարում):

Լիլիթը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից է: Համագյուղացիներն ու կոլեգաները սկզբում մտածում էին, որ սա թյուրիմացություն է, նրան կհարցաքննեն ու բաց կթողնեն, որովհետեւ «Մարիամ» ռադիոկայանով «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ հարցազրույց վարելը չի կարող հիմք հանդիսանալ այս աղջկան եւս հանցագործություն պլանավորելու  մեջ կասկածելուն ու ձերբակալելուն: Ընդ որում ռադիոյից վստահեցնում են, որ հարցազրույցներից մեկը եղել է Skype սոցիալական ցանցով:

Երեկ համացանցում հայտնվեցին Լիլիթ Թորոսյանի լուսանկարները՝ որպես ծանր հանցագործություններ նախապատրաստելու մեջ կասկածվողի, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 21 անձանց թվում նրան եւս կալանավորելու որոշում կայացրեց: Լիլիթի ծննդավայրից մեզ փոխանցեցին, որ նրան  ձերբակալել են տանից, նա պատրաստվել է մեկնել աշխատանքի ու այդպես էլ անհասկանալի է մնացել, թե իր մասնագիտական գործունեությունը  կատարող լրագրողը ի՞նչ կապ կարող է ունենալ զինված հանցախմբի հետ:

Նշենք, որ Լիլիթը Գյումրու մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի շրջանավարտներից է,  ավարտել է փայլուն առաջադիմությամբ՝ գերազանցությամբ.  նրան դասախոսները բնութագրում են որպես մարդկային բարձր որակ ունեցող, ժիր, աշխատասեր, հավասարակշռված անձնավորության: Բուհն ավարտելուն պես՝ աղջիկն աշխատել է Գյումրու «Ցայգ», այնուհետ «Շանթ» հեռուստատեսությունների լրատվական ծրագրերում՝ աչքի ընկնելով իր հետաքրքիր ոճով: Այնուհետ առաջարկ է եղել համակարգել նորաստեղծ «Մարիամ» ռադիոկայանի աշխատանքները, նա էլ համաձայնել է:

Արեւիկ գյուղի գյուղապետ  Գարեգին Ստեփանյանն ասում է՝ ուղղակի շվարած ենք, տեղներս չենք գտնում, իսկ գյուղացիները այս ամենը որակում են թյուրիմացություն՝ հույս ունենալով, որ  արագ կհարթվի այս պատմությունը, Լիլիթի անունը կհանվի հանցավոր խմբից: «Որեւէ  անգամ  մի վատ արարք չեն տեսել Լիլիթից, պարկեշտ աղջիկ է, քայլերը կշռադատված, էս ի՞նչ բան է»,- ապշած ու վրդովված են  գյուղացիները:

Ղորղանյան 83 առանձնատանը, որտեղ գտնվում է «Մարիամ» ռադիոկայանը, որեւէ լուր չունեն Հայր Անտոնից, ձերբակալվա՞ծ է նա, կալանավորվա՞ծ, մեղադրա՞նք է առաջադրվել, թե՞  դեռ հարցաքննում են, նրա մոր խնամակալ Սաթենիկ Վանոյանն ասում է, որ բացարձակապես տեղեկություն չունի, միայն կարող է ասել, որ վարդապետը առողջական խնդիրներ ունի, նա քիչ տարիք չունի. 70-ն անց է:

Նշենք, որ դատարանի կողմից կալանավորված 21 անձանց թվում է նաեւ  վարդապետը: Այստեղ  մտահոգված են նաեւ կալանավորված  փանիկցի երիտասարդ Գեւորգ Ջնդոյանի առողջական վիճակով, լսելով, որ նա հացադուլ է հայտարարել, ասում են՝ նա եւս լուրջ առողջական խնդիրներ ունի: «Գիշեր, ցերեկ, ինչպես մեզ սովորեցրել է Հայր Անտոնը, աղոթում ենք, աղոթում ենք արդարության վերականգման համար», -հուզված ասում են «Մարիամ» ռադիոկայանի գրասենյակում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Ոչ միայն թիւրիմացութիւն այլ կազմակերպուած ծիծաղելի սրիկայութիւն ։

  2. Մանե says:

    Փաստեր են պետք…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30