Այսօր Հյուսթոնում ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրն է: Միայն գերծանր քաշայինների պայքարից հետո է վերջնականապես պարզ դառնալու, թե 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում քանի՞ մասնակից է ունենալու:
Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո նախ մրցահարթակ կմտնեն +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը, իսկ պայքարը կեզրափակի +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ armnoc.am-ի