Հայաստանի պետական պարտքի խնդիրը ավելի սուր է, քան փորձում են ներկայացնել մեր բարձրաստիճան պաշտոնյաները: Վերջին 6-7 տարիներին ՀՀ պետական պարտքը աճել է ավելի քան 2.5 անգամ:
Պարտքը ինքնին այնքան էլ վտանգավոր չէ, եթե դրա արդյունքում աճում է նաեւ տնտեսությունը: Ըստ էության հենց սա է պարտքի կառավարման արդյունավետության միակ ցուցիչը` եթե պարտք ենք վերցնում, օգտագործում ենք այն արդյունավետ, ապա դա պետք է հանգեցնի տնտեսական աճի: Եթե չի հանգեցրել աճի, ապա պարտքը կարելի է ասել՝ մսխվել է: Թե որքանով են արդյունավետ օգտագործվել անցած տարիներին վերցրած պարտքերը, երեւում է վերը բերված գծապատկերներից: Առաջինում մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է ըստ տարիների:
Ինչպես տեսնում ենք, 2009 թվականին մոտ 15 տոկոս անկում արձանագրելուց հետո ամեն տարի աճեր գրանցելով՝ մեր տնտեսությունը չի հասել նախաճգնաժամային 2008 թվականի մակարդակին: Եթե 2008 թվականին մեր ՀՆԱ-ն կազմում էր 11 միլիարդ 660 դոլար, ապա 2014 թվականին 10 միլիարդ 880 միլիոն էր: Չնայած մեզ համոզում են , որ մենք այս տարի գրանցելու ենք մոտ 4 տոկոս տնտեսական աճ, իրականում, դոլարով հաշված՝ ունենալու ենք անկում, եւ ըստ որոշ կանխատեսումների՝ 2015 թվականի վերջին մեր ՀՆԱ-ն կկազմի մոտ 10 միլիարդ դոլար:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: