Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն, որի դեմ ԱԱԾ-ն անզոր է. «168 ժամ»

Նոյեմբեր 28,2015 11:28

Մարդիկ այսօր ավելի շատ չեն վստահում իշխանություններին, քան հուլիսին, երբ այդ մասին ահազանգում էր Գորիկ Հակոբյանը, դեկտեմբերին ավելի շատ չեն վստահելու իշխանություններին, քան այսօր, երբ իշխանություններին չեն վստահում այն աստիճանի, որ չեն հավատում ԱԱԾ-ի կողմից վտանգավոր, չափազանց վտանգավոր հանցավոր խմբավորման բացահայտմանը: Չեն հավատում, որ պետության անվտանգությունն ապահովելու գործառույթ ունեցող կառույցը կանխել է իսկապես հրեշավոր հանցագործություններ: Չեն հավատում, որովհետև այդ նույն կառույցը տարիներ շարունակ և շատ հաճախ զբաղվել է ոչ թե իր գործառույթներով, այլ իշխանությանն անհաճո անձանց գաղտնալսելով, այս կամ այն գործարարին «տանիք կանգնելով», կամ բիզնես հարաբերություններ պարզաբանելով:

Չեն հավատում, որովհետև չեն հավատում ոչ միայն՝ ԱԱԾ-ին, այլ նաև՝ Գյուղատնտեսությանը կամ Սոցապնախարարությանը, կառավարությանն ու Ազգային ժողովին ամբողջությամբ, չեն հավատում նախագահին, արդարադատության ողջ համակարգին ու Սահմանադրական դատարանին… մարդիկ դադարել են հավատալ պետությանը: Որովհետև իշխանությունը պետությանը շատ հաճախ նույնացրել է իր հետ, որովհետև շարմազանովները հայտարարել են, որ ամեն ինչ որոշվում է Մելիք-Ադամյանում, որովհետև ՀՀԿ-ի կրծքանշանը դարձել է անթույլատրելիության անցատոմս:

Թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այն իրավիճակը, որում հասարակությունը չի հավատում բոլորին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, երբ վերջինս ահաբեկչական խմբավորում է վնասազերծել, ով՝ ով, բայց Գորիկ Հակոբյանը շատ լավ գիտի:

Իսկ դա պետության համար պակաս վտանգավոր չէ, քան անգամ ամենաուժգին ահաբեկչական ակտը: Բայց, ի տարբերություն ահաբեկչական խմբավորման, հասարակության հավատի ու վստահության կորստի «կազմակերպիչներին» ԱԱԾ-ն չի կարող վնասազերծել: Քանի որ այդ դեպքում Հայաստանը կմնա առանց պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ առանց ԱԱԾ-ի:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «168 ժամի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30