Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «վնասազերծման գործողությունների» ընթացքում դերակատարները զգեստափոխվեցին. անձնուրաց ԱԱԾ-ն ու գաղտնի հանցագործները. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2015 11:22

«Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը շարունակում է քննարկել հանցավոր խմբավորման անդամների մասին լուրերը. ովքե՞ր են նրանք` ի վերջո, ահաբեկիչնե՞ր, թե՞ Հայաստանում հեղափոխություն անելու նպատակ ունեցողների մի խումբ: Թվում էր, թե այս հարցերի պատասխանները երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում պետք է տար ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, բայց, ընդհակառակը, նոր հարցականներ ի հայտ եկան:

ԳԱՂՏՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ

Նոյեմբերի 25-ին, երբ վնասազերծվեց եւ ձերբակալվեց հանցավոր խմբավորումը, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց` հայտնելով, որ խմբի անդամների թիվը հասնում է 9-ի: Սակայն դեպքի հաջորդ օրը  հայտնի դարձավ, որ խմբավորումն իրականում 19 անդամ ունի, որոնց թվում ՀՀ գրեթե բոլոր մարզերից ընդգրկված քաղաքացիներ էին, մեծ մասը՝ գործազուրկ: Իսկ երեկ էլ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ հանցավոր խմբավորման անդամների թիվը 21 է: Այն, որ այս մարդիկ իրար հետ ընդհանրապես առնչություն չունեն եւ մեկ ընդհանուր խմբավորման մեջ տարբեր տեղերից հավաքագրված անհատներ են, անզեն աչքով կարելի է նկատել: Ու դժվար է պատկերացնել, թե ինչ կապ կարող են ունենալ միմյանց հետ ազատամարտիկ  Խաչիկ Ավետիսյանը եւ 21-ամյա Նելլի Մինասյանը: Կամ հետաքրքիր է՝ ինչ առնչություն կարող են ունենալ հանցավոր խմբավորման պարագլուխ համարվող, Քեսաբի ազատագրման համար պայքարող «Հայոց վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը եւ Շիրակի մարզի Փանիկ համայքի բնակիչներ Տիգրանն ու Գեւորգ-Արեգ Ջնդոյանը: ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ԽՈՍՔԵՐ Ուշագրավ էր նաեւ ԱԱԾ քննչական վարչության տեղակալի խոսքերը խմբի ֆինանսավորման մասին. «Խումբը ձեւավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար: Եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը եւ պարտականությունները:  Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարները տրվել են ՀՀ տարածքում, սակայն ծագման աղբյուրները պետք է պարզենք»: Ըստ ԱԱԾ ներկայացուցչի՝ խմբի անդամներն իրենց գործունեությունը քողարկելու համար կատարել են անհրաժեշտ միջոցառումներ, գաղտնի հեռախոսներ են ունեցել, սակայն, «չնայած այդ ամենին, խմբի գործունեությունը ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց եւ ջանասիրաբար կատարած աշխատանքի արդյունքում հայտնվել են տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության տակ եւ արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այն վնասազերծվել է»,- հնարավորինս խրոխտ ձայնով ընթերցեց ԱԱԾ պաշտոնյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30