Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության նախավերջին օրը 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, պոկում վարժությունում բարձրացնելով 186 կիլոգրամ, երկրորդ փոքր բրոնզե մեդալը բերեց Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականին: 18-ամյա ծանրորդը հրումում ցույց տվեց 216 կիլոգրամ (8-րդ արդյունք) եւ երկամարտի 402 կգ-ով ընդհանուր պայքարում գրավեց 5-րդ տեղը՝ թիմային հաշվարկում օլիմպիական կարեւոր վարկանիշային միավորներ բերելով Հայաստանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ news.xinhuanet.com-ի