«Թող ոչ մեկը չսպասի փրկարար գործողության, դեկտեմբերի 1-ից 6-ը հայ ազգը պիտի ցույց տա իր միասնականությունը, եւ ամսի 6-ից 7-ը նոր իրավիճակ ենք ունենալու, որը տանելու է դեպի նոր Հայաստան: Պետք է դուրս գալ այդ ճակատագրապաշտությունից, ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան եւ միասնական պայքարի դուրս գա»,- այս խոսքերի հեղինակը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն է: Այն նույն կուսակցության, որը կոնկրետ Սյունիքի հանձնաժողովի անդամների տեղերն արդեն վաճառել կամ նվիրել է Հանրապետական կուսակցությանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ թիվ 37 ընտրատարածքի մի շարք տեղամասերում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում այս կուսակցության հետ կապ չունեն, ավելին՝ նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք օրաթերթի հետ զրույցում ուղղակի հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են եւ այո-ի կողմնակից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: