Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադրանքներ սարքելու փոխարեն՝ ձեր տեղերը մի վաճառեք». ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի հորդորը

Նոյեմբեր 28,2015 10:28

– Պարոն  Բաբայան, այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակել, որ Տավուշի մարզի  թիվ  41/32  եւ  41/31  ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ-ն հանձնաժողովի իր երկու անդամներին ստիպել է դիմում գրել։ Ըստ հրապարակման,  կա մտավախություն,  որ նրանց կարող է փոխարինեք ՀՀԿ-ի ներկայացուցիչներով։ 

– Գիտեք,  նման,  այսպես կոչված «մտավախությունը» այնքան անհեթեթ ու զավեշտալի է,  որ անիմաստ է անգամ մեկնաբանելը։ Մենք,  իհարկե, հասկանում ենք, որ լուսանցքում հայտնված որոշ քաղաքական ուժերի այլ բան չի մնում անել, քան պրիմիտիվ սադրանքը։ Ի դեպ,  էժանագին սադրանքներ սարքելու փոխարեն որոշ  քաղաքական ուժեր լավ կանեն շարունակեն  հանձնաժողովների իրենց տեղերը վաճառել. դա իրենց մոտ ուղղակի գերազանց է  ստացվում։

Ինչ վերաբերում է նշյալ տեղամասերին,  ապա  ԲՀԿ-ն որեւէ մեկին ոչինչ չի  ստիպում եւ չի պարտադրում։ Այո,  նշյալ երկու հանձնաժողովներում մեր ներկայացուցիչներին  մենք որոշել ենք փոխարինել  «Բարգավաճ Հայաստան՚» կուսակցության երկու այլ ներկայացուցիչով, ու դա բացառապես մեր կուսակցության  որոշելիք հարցն է։

Մենք բարձր ենք գնահատում թե՜ տիկին Ռայա Բադասյանի եւ թե՜ տիկին Աիդա Զարգարյանի աշխատանքը, բայց կարծում ենք, որ  պիտի հնարավորություն տալ մեր այլ կուսակիցների եւս փորձել իրենց ուժերը ընտրական հանձնաժողովներում։ Նորմալ, բնականոն ռոտացիա է տեղի ունենալու, որը, ի դեպ, դեռ եկող շաբաթվա սկզբին  նոր մտադիր ենք իրականացնել։

Այնպես որ, տարբեր լուսանցքային կուսակցությունների խորհուրդ եմ տալիս զբաղվել բացառապես իրենց կուսակցության գործերով, որոնք, ըստ իս,  ուղղակի ողբալի են։

Կրկնում եմ՝ ԲՀԿ երկու անդամի մենք փոխարինելու ենք ԲՀԿ երկու այլ ներկայացուցիչով, եւ անհանգիստ կուսակցությունները  դա կարող են ստուգել։  Մենք ենք որոշում, թե  ինչպես առավել օպտիմալ կազմակերպել հանձնաժողովներում մեր աշխատանքը, եւ աղանդի վերածված մանր կուսակցությունների էժանագին սադրանքները վաղուց արդեն որեւէ մեկին հետաքրքիր չեն։

Ավելին, մեր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ. բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդպես էլ չեն կարողացել լրացնել հանձնաժողովներում իրենց թափուր  տեղերը, մենք պատրաստ ենք օգնել եւ առաջարկել գրագետ, պատրաստված երիտասարդներ՝ հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար։ Մեր առաջարկը ընդունելը շատ ավելի ազնիվ է,  քան հանձնաժողովի տեղերի առքուվաճառքով զբաղվելը,  որը ընտրությունից-ընտրություն որոշ կուսակցություններ դարձրել են եկամտաբեր բիզնես։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Սադրանքը նուրբ է ասված, նույն հակը խոսալուց առաջ թող մտածի բոլորնել գիտեն, որ սաղ իրանց հանձնաժողովի տեղերը վաճառել են, և այդ գումարներնել հասնում են հակ-ի ամենա վերևները, նույն Լյովիկին Զուրաբյան լավ փայ ա հասել;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30