Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը հնարավորություն է ստանում լուրջ նախազգուշական ազդակ ուղարկել թուրքերին, իսկ մենք…». «168 ժամ»

Նոյեմբեր 28,2015 10:23

«Որքան էլ դա շոյի մեր ականջը, թեմայի շահագործման գործիքային բնույթն ակնհայտ է: Մեզ անհրաժեշտ չէ ձգտել նրան, որ Ռուսաստանն ու այլ խաղացողներ նման տիպի օրենսդրական ակտեր ընդունեն ոչ թե` որպես քաղաքական ճնշումների լծակներ Թուրքիայի հետ հարաբերություններում ճգնաժամերի ժամանակ, այլ` ելնելով սեփական շահերից: Դրա համար անհրաժեշտ է հայկական դիվանագիտության առավել ակտիվ աշխատանք: Եթե Ղարսի և Մոսկվայի պայմանագրերի չեղյալ հայտարարման անհրաժեշտության հարցը հայկական կողմը չի մտցնում օրակարգ, ապա ռուս օրենսդիրներն իրենք դժվար թե նախաձեռնեն նման քայլեր»,- «168 ժամ»-ին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի ներկայացումը ՌԴ Պետդումայում:

Ըստ նրա` պայմանագրերի չեղյալ հայտարարումը չի հանգեցնի նրան, որ «մեզ կապույտ երիզով սկուտեղի վրա մատուցեն Նախիջևանը»: «Բայց ակտիվ դիվանագիտության տեսակետից Ռուսաստանը հնարավորություն է ստանում լուրջ նախազգուշական ազդակ ուղարկել թուրքերին, իսկ մենք` լրացուցիչ գործոն` անորոշությամբ Ադրբեջանին ճնշելու և զսպելու համար»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30