Ծեր գնչուհին բախտս կարդաց,
Որովհետեւ շատ էի խնդրում։
Նա կիսաձայն ինձ շշնջաց.
– Բախտդ քթիդ տակ է, Ռուբո,
Դու իզուր ես հեռվում փնտրում։
Ծեր գնչուհին բախտս կարդաց,
Որովհետեւ շատ էի խնդրում։
Նա կիսաձայն ինձ շշնջաց.
– Բախտդ քթիդ տակ է, Ռուբո,
Դու իզուր ես հեռվում փնտրում։
Ծեր գնչուհին բախտս կարդաց,
Երբ ես իջա Ազատության հրապարակի հարթակից:
Նա կիսաձայն ինձ շշնջաց.
– Թունդ խոսքեր ասացիր իշխողների հասցեին, Ռուբո,
Շուտով քեզ էլ կվնասազերծեն` որպես ահաբեկիչ: