Նոյեմբերի 27-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը կայացավ Ժիրայր Անանյանի « Լույս քեզ տեսնողին» կատակերգության բեմադրությանը: Ներկայացման ռեժիսորը Սասուն Մուրադյանն է, ով նաեւ բեմում ներկայացնում է գործող հերոսներից մեկին:
Նրա հետ բեմում են դերասաններ Ասպուրակ Ալեքսանյանը, Նաիրա Աբրահամյանը, Գրետա Ղարագյոզյանը, Արթուր Մարանդյանը, երաժշտական ձեւավորողը Գագիկ Մելքոնյանն է: Ծեր մարդկանց թախծոտ, բայց երջանիկ ավարտով պատմության ներկայացումը լեփլեցուն դահլիճը ընդունեց մեծ ոգեւորությամբ, բուռն ծափերով Ներկայացումը կայացավ մշակույթի տան վերանորոգված դահլիճում: Այն նորոգվել է համայնքի 2 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Դահլիճի խարխուլ հատակն ամբողջությամբ նորոգվել է, բետոնապատվել, պատվել գեղեցիկ ծածկով:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ներկայացման համար ֆինանսներ ներդրած, համայնքի ավագանու անդամ Արթուր Անանյանին, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի օգտագործած, բայց պիտանի աթոռները Նոյեմբերյանի մշակույթի տանը տրամադրելուն աջակցած ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանին, Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն, արձակագիր, ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղից Նելլի Շահնազարյանին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ